← Our History · 1940–1959 · AGBU in Lebanon

27 Jun 1959 · Governance

1959 Jun 27 AGBU-AYA Theatrical Group performing SEDAKHOSE

1959 Jun 27 AGBU-AYA Theatrical Group performing SEDAKHOSE in AGBU Hovagimian-Manougian courtyard …
«...Շաբաթ, 27 Յունիսին գիշերը իրական հաճոյքի պահ մը ապրեցանք Յովակիմեան-Մանուկեանի բակին մէջ: ՀԵԸի Թատերախումբը ձեռնհասօրէն ներկայացուց Վենետիկցի կատակերգակ Ք. Կոլտոնիի «ՍՏԱԽՕՍԸ»: Ներկայացման բացօթեայ հանգամանքը, բեմին յարդարման պարզ և գործնական ձեւը-առանց վարագոյրի- և դէպքերու արագ յաջորդականութիւնը ժողովուրդը պահեցին «արթուն» վիճակի մէջ և անոր խնայեցին միջնարարներուն առթելիք ձանձրոյթը: Այս յաջողութիւնները անտարակոյս բեմադրիչ Պրն. Պերճ Ֆազլեանին: Ներկայացման առանցքը՝ նոյն ինքն Ֆազլեանն էր: Լելիոյի (ստախօսի) դերով: Ան ճարտար խաղարկութեամբ յաջողեցաւ փրկել բոլոր կացութիւնները՝ առանց ծայրայեղութիւններու մէջ ինալու....» « ...Իր ծառան՝ Գէորգ Սողոմոնեան, Լուլու Խայեան (Ռոզուրա), Արփի Եղիայեան (Պէաթրիչէ), Աստղիկ Պասմաճեան (Քոլոմպինա), Սարգիս Մինասեան (Արլեքինօ), Թորոս Սարգիսեան, Ենովք Պալիկեան (Լելիօ), Սրբուհի Քոճաեան (Քլէոնիչէ), Յարութ Թումայեան (Ապուշ ծառայ), Զաւէն Գալուստեան, Մ. Մակարեան, Հ. Արեւեան և Օշին Քէշիշեան»:(Khosnag 1959 Jul p26-27)

Photographs (4)

Provenance

📄 Khosnag 1959 Jul p26-27