← Our History · 1940–1959 · AGBU in Lebanon

20 May 1951 · Education

1951 May 20 AGBU Tarouhy Hagopian and Hovagimian-Manougian Boys school joint Athletic Parade show in Beirut Municipality stadium

1951 May 20 AGBU Tarouhy Hagopian and Hovagimian-Manougian Boys school joint Athletic Parade show in Beirut Municipality stadium. Under the Auspces of HE Nichola Rizkalla. It was presided by AGBU District Committee chairman Mr. Mihran Chelebi and his Wife. Lady of Honour Mrs. Nina Djidejian and Dr. Yervant Djidedjian, Professor Ashod Aprahamian, Mr. Dikran Tosbat and Rev. Khoren Serpazan were among the official guests. By the whistling order of the Sports Master and the sports festival coordinator Mr. Hagop Adjemian, the amazing Sports Show-Festival have started!
«Այս տարի ՀԲԸՄ-ի Դարուհի Յակոբեան և Մանչերու Երկր. Վարժարանի տարեկան միացեալ Մարզահանդէսը տեղի ունեցաւ Պէյրութի քաղաքապետարանի ընդարձակ դաշտին վրայ, Կիրակի, 20 Մայիս, 1951 կէսօրէ ետք ժամը 4,30-ին: Հազարաւոր հանդիսականներ ժամանակէն առաջ իսկ փութացած էին լեցնելու ամպիոնները, աթոռները և յարակից միջանցքները: հարիւրաւորներ յանձնառու եղած էին ոտքի վրայ հետեւելու հանդիսութեան»: «... հետզհետէ իրենց պատուոյ տեղերը կը գրաւեն Պէյրութի քաղաքապետ և օրուան հովանաւոր Ն.Վ. Նիքոլա Պէկ Ռըզքալլահ, ՀԲԸՄ-ի Շրջ. Յանձնաժողովի ատենապետ և օրուան նախագահ՝ Տիար Մ. Չէլէպի և Տիկինը, օրուան պատուոյ Տիկին՝ Տիկ. Նինա և Ամուսինը՝ Տոքթ. Ե. Ճիտէճեան, Ս. Էջմիածնի նուիրակ Փրոֆ. Աշոտ Աբրահամեան, Գեր. Խորէն Սրբազան, Երեսփոխան Պրն. Տիգրան Թոսպաթ եւայլ: Փառաւոր տողանցքէ մը վերջ, կը հնչեն Լիբանանեան և ՀԲԸՄիութեան քայլերգերը: Մարզիչ Յ. Աճէմեան կը սկսի արձակել իր դիւթական հրահանգները: Տեղի կ'ունենան տակաւ դանիական, ապա նուագով մարզանքներ: Ոստիկան զօրաց փողերախումբը եռանդ կ'առնէ մեր սան-սանուհիներէրն...: Մեծ մանչերը 15 վայրկեան անընդհատ ու զարմանազան շարժումներ, ձեւեր, Գլաններու մարզանքներ, Եօթը բուրգեր, կատարուեցան նոյնպէս աթլեթիզմի մրցումներ.. սկաւառակ նետել, ձողով բարձրութիւն, երեք քայլ ոստում...»: (1951Aug Miout n269p249)

Photographs (2)

Provenance

📄 1951Aug Miout n269p249