7 May 1950 · Governance
1950 May 7 AGBU 44th Anniversary celebration in Cinema Dunia
1950 May 07: Under the Auspices of the Education Minister Mr Raeef Abi Lamaa, and presided by HH Catholicos Karekin I, and in the presence Head of the Armenian three religious Communities, The official celebration of the AGBU’s 44th Anniversary in Cinema Dunia. Educational Inspector and the UNESCO Palace Director Mr. M. Iskenderian, accompanied the Educational Minister. After the opening note by Mr. Y. Barsoumian, Mrs Siran Seza, Rev. minister D. Kherlopian and Maitre Noubar Toursarkisian made their speeches.
«ՀԲԸՄիութեան Հիմնադրութեան 44րդ տարեդարձը Փառաշուք կերպով տօնուեցաւ համազգային և համաժողովրդական բնոյթով, Մայիս 7 Կիրակի, ժամը 10ին սինեմա Տիւնիայի շքեղ և ընդարձակ սրահին մէջ, բարձր հովանաւորութեամբ Ն.Վ. Կրթ. Նախարար Տոքթ. Ռաիֆ Ապիլլամայի, նախագահութեամբ Ն.Ս.Օծութիւն Գարեգին Կաթողիկոսի և մասնակցութեամբ Լիբանանի երեք հայ յարանուանութեանց պետերուն: Վեհափառ Հայրապետը և Ն.Վ. Կրթ. Նախարարը ընդունուեցան ՀԲԸՄ-ի Լիբ. Շրջ. Յանձնաժողովին և այլոց կողմէ: ...Նախարարին կ'ընկերանար Պետ. Կրթ. Քննիչ և Պէյրութի Իւնէսքոյի պալատին տնօրէն Պրն. Մ. Իսկէնտէրեան:» «...Պէյրութի Տեղ. Մասնաժողովի Ատենապետ՝ Պրն. Ե. Պարսումեանի բացման խօսքէն ետք, Տիկ. Սիրան Սեզա (Երիտասարդ Հայուհի)ի խմբագիրը, պատկերացուց Բարեգործականն ու Բարեգործութիւնը: Երկրորդ բանախօսն էր Վեր. Տ. Խըրլոբեան: Մեթր Նուպար Թուրսարգիսեան արաբերէն ուղերձ մը կարդաց: Խօսք առաւ Վեհափառ Հայրապետը...» «Կրթական Նախարարը ըսաւ...Թէպէտ խօսելու տրամադրութիւն չունէի, բայց երբ Ալեփառ Հօր խանդավառութիւնը նկատեցի, իսկոյն ներշնչուեցայ և ուզեցի իմ համեստ մասնակցութիւնս բերել ձեր այս փառաւոր հանդէսին...»: (1950 Miout Jul n256p210-11)
Photographs (6)
Provenance
📄 1950 Miout Jul n256p210-11