7 May 1959 · Scouts
1959 May 7 AGBU- AYA Zareh-Noubar Girl scouts Promise ceremony in Hovagimian-Manougian
1959 May 7 AGBU- AYA Zareh-Noubar Girl scouts Promise ceremony in Hovagimian-Manougian school courtyard Group leader Rita Baboian addressing l-r flag holder Haig Meserlian .(Youy) Hovnanian Koharig Bajakian and Group leader Cecile Simonian ....KABa1
«...Ուրախալի է նշել՝ որ ՀԲԸՄ-ՀԵԸնկերակցութիւնը՝ մշակութային, ընկերային, թատերական և այլ գործունէութեանց կողքին՝ նոյնքան զարկ կուտայ մարզական և սկաուտական շարժումին...» «...Կրտսերներու և սկաուտներու խումբերուն, եկաւ աւելնալ նաև ՀԵԸի Արենուշներու խումբը: 1958-ի սկիզբը, նախաձեռնութեամբ Օրիորդներ Ռիթա Պապոյեանի և Սեսիլ Սիմոնեանի, հիմնուեցաւ Արենոյշներու շարժումը: Նախապէս անոնց թիւն էր 14, իսկ ներկայիս բարձրացած է արդէն 18-ի: Արենոյշներու համար անմոռանալի օր մը եղաւ, 1959 Մայիս 7-ը, որովհետեւ այդ օրը անոնք կատարեցին իրենց պաշտօնական երդումը և սկաուտապետէն ստացան իրենց զինանշանները: Յուզիչ էր պահը, երբ ՀԵԸ-ի Արենոյշները կատարեալ գիտակցութեամբ իրենց պատուոյն վրայ կ'երդնուն հաւատարիմ ըլլալ Աստուծոյ, Ազգին և Հայրենիքին, ծառայել մարդկութեան- և հնազանդիլ Արենոյշներու օրէնքներուն: Խմբապետուհիներ Ռիթա Պապոյեան և Սեսիլ Սիմոնեան աւուր պատշաճի ուղերձներով երդուեալներուն պարզեցին Արենոյշին պարտաւորութիւնները...» Հանդէսը (արարողութիւնը) վերջ գտաւ Պրն. Խաչեր Գալուստեանի շինիչ խօսքով...» (Khosnag 1959 May p15)
Photographs (6)
Provenance
📄 Khosnag 1959 May p15